Facebook-ի իր էջում ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը գրել է․ «Տարհանում 4 օրում․ երեկ գիշեր վերադարձա իմ, հուսով եմ, հերթական, ոչ վերջին այցից Արցախ:Նորից գնացել էի իմ սիրելի ընկեր Կարեն Ջալավյանի մոտ` «Եղնիկներ»:Այս անգամ ինձ ընկերակցելու ցանկություն հայտնած, սիրելի դերասան Վարդան Պետրոսյանի հետ:
Խոսքեր չունեմ նկարագրելու ստորացվածության այն զգացումը, ինչ ուղեկցել է ողջ ճանապարհին:
ամբողջ ճանանապարհի ընթացքում մեզ մոտ ծնվել են նաև բազմաթիվ ՀԱՐՑԵՐ, որոնց պատասխանը ես ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՄ անկազմակերպ զորահավաքում ազգին մեղադրող, իր ապիկարությունը մուննաթ գալով ժողովրդի վրա գցող, էն ազգադավ մոլագարից
- Որտեղո՞վ է իրականում անցնելու հայ-ադրբեջանական սահմանը: Աշխարհագրական քարտեզով նշված գծո՞վ: Համոզվա՞մ եք:
-Ո՞վ և ինչպե՞ս է պահպանելու սահմանները: Չկա հստակ գծված սահմանային գիծ, չկան սահմանապահ տեղակալներ, չկա թշնամի պետության հետ սահմանի պաշտպանման որևէ մեխանիզմ և բաժանարար գոտի
- Ու՞ր է տեղափոխվելու Արցախում տեղակայված զորքը: Հայաստանում կա՞ն էդքան կահավորված զորամասեր, թե՞ խենթի ստորագրած ղազագիրը ավտոմատ ենթադրում է նաև ՀՀ բանակի կրճատում
- Առ այժմ Արցախի մի շարք զորամասեր շարունակում են մարտական հերթապահությունը, այդ թվում նաև «Եղնիկները»:
Կա՞ որոշում նրանց մասին, Թե՞ նրանք արդեն կարող են իրենց համարել պարտիզան
- Ո՞նցա էս ստորացուցիչ թութը ստորագրող խենթը պատկերացնում էդքան բնակչության ու զորքի տարհանումը 4 օրում: Ո՞նց....
Դրմբոնից Վարդենիս 2 տեղ զենքի ստուգում է անց կացվում: Հերթերը ձգվում են կիլոմետրով:
Նույնիսկ եթե ստորագրել ես, ինչի՞ 4 օր:
- Ո՞նց պետքա մարդիկ էվակուացվեն հանձնված տարածքներից: Ի՞նչ միջոցներ են կիրառվել նրանց և ունեցվածքի տեղափոխման համար
Նախօրոք ասեմ` ոչ մի
Հարցեր շատ կան: Մի գրառումով հնարավոր չի ամենը նշել:
Բայց էսօր մոլագարի ստորագրած համաձայնագրով ստացվելա էն, որ զորքը չի հասցնելու մինչև Նոյեմբերի 15-ը դուրս բերի իր ունեցվածքը:
Չմոռանանք, որ պատերազմի պայմաններում տեխնիկան նաև վնասվում է: Եվ էդ ամենը բաժին է հասնելու մեր թշնամուն որպես ռազմավար կամ նվեր նիկոլի կողմից:
Օմարի արծիվ նավակ ճոճողից հարցրեք ինչքա՞ն ժամանակում իր նախկին զորամասը կկարողանա տարհանվի:
Կազմակերպված և պահպանվող սահմանագծի բացակայության պատճառով թուրքերը հնարավորություն են ստանում վերագծել այն իրենց հայեցողությամբ, որտեղ մտքներով կանցնի, թեկուզ Վարդենիսի հրապարակով, Ու «դաշնակից» ռուսաստանն իր խաղաղապահներով իր ՀԱՊԿ գործընկեր Հայաստանի սահմանները կպաշտպանի, ոնց որ պաշտպանում էր և Է նրա երկինքը իր համատեղ ՀՕՊ համակարգով:
Ունենալու՞ ենք մենք միջպատերազմյան թվով բանակը, թե՞ էլի ինչ որ պայման է դրվել մոլագարի առաջ, որ դեռ տեղյակ չենք:
Հայաստանում արդեն իսկ առկա է մոտ 100 հազար ունեզրկված հայրենակից: Ինչքան էլ մոլագարն իր քայլող թիմով, ու քաղաքական խեղկատակը կոչեր անեն, թե մի լքեք Արցախը, վերադարձեք ձեր տները` մարդիկ արդեն լքել են: Եվ պատրաստ են այդ տները նվիրել էս պահին բունկերում քայլող իրենցքայլականներին, մշտական բնակություն հաստատելու համար:
Ահա հայաստանի գլխավոր չարիք մոլագարի համաձայնագրի ընդամենը մի փոքր, առերևույթ մասը: