կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 23:59
Քաղաքական

Համոզված եմ, որ ազգն իրավունք ունի ճանաչել իր «հերոսներին». Հակոբ Ճաղարյան

Համոզված եմ, որ ազգն իրավունք ունի ճանաչել իր «հերոսներին». Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈւՆՆԵՐԸ ՌԴ-ից ՀԱՅԵՐԻ ՉԵՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ

Իմ ամեն հարցազրույցից հետո, որտեղ ես հանրությանը, առանց թաքցնելու, ներկայացնում եմ հայկական ավիացիայի ներկա իրավիճակը, պատճառները, և ստեղծված իրավիճակից ելքի միջազգայնորեն ընդունված կարգավորումները, ռուսալեզու մամուլում և «անկաշառ» բլոգերների մոտ սկսվում է հիստերիայի հերթական սրացումը:

Ահավասիկ` Արցախից Մոսկվա «թռած» ոմն «բլոգեր» Roman Baghdasaryan Infoteka 24 ռուսալեզու կայքում հոդված է տեղադրել հարցադրմամբ, թե` «Զվարթնոցում» իմ պաշտպանած հայկական «Արմենիա» և «Ատլանտիս» ավիաընկերություններն ունեն 3 օդանավ: Ինչու՞ նրանք ՌԴ-ից Հայաստան չեն տեղափոխում այնտեղ մնացած ՀՀ քաղաքացիներին: Ինչով կհիմնավորեյին հայկական ավիափոխադրողների կարևորության մասին իմ պնդումները: Ու, որ ես շարունակում եմ քարկոծել իշխանություններին միայն քարկոծելու նպատակով:

Կարծում եմ լավ հարց է:

ՆԱԽ`

Հայկական ավիաընկերությունները դեպի ՌԴ թռիչքներ չեն կատարում (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեյից այդ թռիչքները կատարելու թույլտվությունը չստանալու պատճառով:

Բացատրությունը`
Քանի որ COVID-19 պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը կարող է սպասարկել սահմանափակ քանակությամբ` օրեկան ոչ ավելի, քան 200 ուղևոր, իսկ այդ քանակությունն արդեն (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) ամրագրված են ռուսական ավիաընկերությունների կողմից:

Համոզված եմ, որ ազգն իրավունք ունի ճանաչել իր «հերոսներին»:
Եվ ՀՀ ՔԱԿ-ը կամ կհերքի մեղադրանքս, ինչին կհետևի զրպարտության համար դատարան դիմելը, կամ կհաստատի տեղեկությունս, ինչով կպատասխանի իր «հովանավորի»
հարցին:

Ավելացնեմ, որ ավելի ուշ ՔԱԿ-ը, ի վերջո կռահել է իր գործողության անթաքույց հակապետական «Անհեթեթությունը» և ի վերջո Մայիսի 23-ի համար «Արմենիա» ավիաընկերությանը թույլտվություն է տվել դեպի Վորոնեժ մեկ թռիչք կատարելու:

ԵՎ

Ես իմ հարցազրույցներից ու հրապարակումներից և ոչ մեկում ոչ մի անձնավորված մեղադրանք չեմ արտահայտել: Ասել եմ, և պնդում եմ` ոլորտի կառավարումը համակարգային խնդիր է, և այդ համակարգը հնարավոր էր, նույնիսկ նրա բացարձակ բացակայության պայմաններում, կարգավորել 3-4 ամսում:
Զրոյից:
Ինչի համար կպահանջվի ոչ ավելի գումար, քան նախորդ տարվա գործուղումներին հատկացվածի կեսը:

Եվ մեղադրանքները, նախկինների թերություններին վերագրելու փորձերը, Եվրոպական Ավիացիոն Անվտանգության Գործակալության ծայրահեղ բացասական գնահատականի պատճառները, ICAO աուդիտը շատ բարձր` միջազգային նորմերին 84%-ից ավել համապատասխանությամբ ներկայացրած ԱՎԻԱՑԻՈՆ իշխանություններին վերագրելը շարունակում եմ համարել անբարոյական սուտ:

ՀՀ Ավիացիոն իշխանությունները կարիք ունեն արմատական վերափոխումների: Ավելի ճիշտ` վերակազմավորման, 1,5 տարում հիմնովի քանդածը զրոյից ստեղծելու համար: (տեխնիկական մասով)

Ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից վարվող քաղաքականության արմատական վերանայման (քաղաքական բաղկացուցիչը)

Դա Հայաստանի համար ինքնիշխանության կարևորագույն գործիքի` Տեղական ավիաընկերությունների կայացման միակ ուղին է»: