կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-13 17:46
Արցախ

Երևում է, որ Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պարզապես լքել է Ղարաբաղը. Прагматик Сол

Երևում է, որ Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պարզապես լքել է Ղարաբաղը. Прагматик Сол

Ռուսական թելեգրամյան Прагматик Сол ալիքը գրում է.

«Ես դիտեցի ANNA News-ի ռեպորտաժը Շուշիի համար վերջին մենամարտի մասին:

1) Այն փաստը, որ մինչ այդ միայն վարկած էր, փաստ է դարձել. Ղարաբաղում ընդհանրապես հայկական (Հայաստանի՝ խմբ.) բանակ չկար: Այս ամբողջ ընթացքում պաշտպանությունն, իրոք, իրականացնում էին զինված խմբավորումները, ժամկետային զինծառայողները (նրանցից շատերը դիրքերում էին մնում նույնիսկ հարավային ճակատի փլուզումից հետո) և տեղ հասած կամավորները: Հիշեցնեմ, որ Ղարաբաղի պաշտպանության առաջին ամենակարևոր բաղադրիչը Հայաստանից արագ մոբիլիզացնելու և զորքեր ուղարկելու կարողությունն էր, մինչ աշխարհազորայիններն ու զորակոչիկները հետ էին մղում հարձակումը:

2) Գեղեցիկ պահ սքրինշոթում. նոյեմբերի 8-ին (զինադադարից մեկ օր առաջ, երբ ռուս խաղաղապահների շարքերը արդեն պատրաստվում էին թռչել Հայաստան), հայերը ՍԿՍԵԼ ԷԻՆ խրամատներ փորել Ստեփանակերտի մատույցներում:

Հիշեցնեմ, որ պաշտպանության երկրորդ ամենակարևոր բաղադրիչը լեռնապաշտպանական որոշ գծերի և անառիկ լեռնային ամրոցների վրա հույս դնելն էր, որոնք հայերը, կարծես, կառուցում էին վերջին 30 տարվա ընթացքում:

3) Ինչ-որ պահի թղթակիցը պարզապես անհավատալի բան է ասում. որ ադրբեջանական բանակի և Ստեփանակերտի միջև բլուրներից մեկում կա աշխարհազորայինների միայն մի փոքր ջոկատ: Եվ սա միակ բանն է, որն այժմ կանգնեցնում է թշնամու մուտքը քաղաք:

Այսինքն՝ մինչ այժմ ամեն ինչ իրականում, կարծես, այնպես է, որ Հայաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը պարզապես լքել է Ղարաբաղը: Եվ Ռուսաստանի Դաշնությունը, իր այլասիրությամբ հանդերձ, հանուն Ղարաբաղի մնացորդները փրկելու, որոշել է 2 հազար ռուս զինվորների տեղավորել 50 հազար ադրբեջանա-թուրքական խմբավորման ամբողջական շրջապատման մեջ»,– գրում է ալիքը։