|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Կշարունակենք ջանքեր գործադրել Ադրբեջանի խաղաղության օրակարգի և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացման ուղղությամբ: Այս մասին Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպման ժամանալ հայտարարել է թշնամի պետության նախագահը:
Սթիվեն Դաութին շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական արդյունքների կապակցությամբ, հայտնել այդ գործընթացին աջակցելու իր երկրի պատրաստակամությունը:
Նա նաև անդրադարձել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված արդյունքների նշանակությանը: