կարևոր
1387 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-26 09:43
Քաղաքական

Հրահանգ ունեն՝ Սամվել Կարապետյանից դարի հանցագործ կերտել. «Հրապարակ»

Հրահանգ ունեն՝ Սամվել Կարապետյանից դարի հանցագործ կերտել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան երկու ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխանության վախերը գնալով ավելի են մեծանում։

Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից տեղեկացանք, որ քաղաքական իշխանությունից հրահանգ ունեն՝ Սամվել Կարապետյանից դարի հանցագործ կերտել, քննում են Կարապետյանի յոթը պորտը, գործին ներգրավված է նաեւ ՊԵԿ համակարգը։

Ասում են՝ սխեմաներ են գծում, որով հանրությանը փորձելու են հավատացնել, որ Կարապետյանը միլիարդներ է պետությունից ստացել, բայց մի կոպեկ չի ծախսել ՀԷՑ-ի վրա, արդյունքում էլ կառույցը հասել է այս օրին։

Հնարավոր է նոր ձերբակալություններ լինեն ինչպես ՀԷՑ-ի, այնպես էլ Կարապետյանի մերձավորների շրջանում։