կարևոր
835 դիտում, 1 ժամ առաջ - 2025-08-25 19:41
Աշխարհ

Թրամփն Ալիևին լուսանկար է ուղարկել՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» մակագրությամբ

Թրամփն Ալիևին լուսանկար է ուղարկել՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» մակագրությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին լուսանկարներ է ուղարկել՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» մակագրությամբ։ Ալիևը դրա մասին հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում, գրում է Lenta.ru-ն։

Ամերիկացի առաջնորդի ուղարկած լուսանկարներում Թրամփը, Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձեռք ձեռքի տված են՝ ԱՄՆ միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը նախաստորագրելուց հետո։

«Ես բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի վճռական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգին, և դրա համար կրկին խոր երախտագիտություն եմ հայտնում նրան»,- գրել է Ալիևը։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Դոնալդ Թրամփը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը նախաստորագրել են Երևանի և Բաքվի միջև հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը։