կարևոր
847 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-25 15:31
Աշխարհ

TRIPP-ի հետեւանքները Վրաստանի համար

TRIPP-ի հետեւանքները Վրաստանի համար
Վերջերս հայտարարված «Թրամփի ճանապարհը դեպի մջազգային խաղաղություն եւ բարգավաճում» (TRIPP) լուրջ հետեւանքներ կունենա Վրաստանի համար:ԱՄՆ-ն աննկատորեն փոխարինեց Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում՝ ներառյալ պլանավորված տնտեսական միջանցքի վերհսկողությունը, որը պետք է պահպանվեր ԱԴԾ-ի կողմից՝ համաձայն 2020 թ-ի նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագրի եզրափակիչ կետի։ ԱՄՆ-ը, Թուրքիան եւ ՆԱՏՕ-ի այլ երկրներ այժմ կարող են ընդլայնել իրենց ռազմական ազդեցությունը Ռուսաստանի հարավային ծայրամասում։
 
TRIPP-ի պաշտոնական նպատակը տարածաշրջանային նոր տնտեսական միջանցքի ստեղծումն է, որը, ակնկալվում է, կկրճատի տրանսվրացական երկաթուղիների եւ խողովակաշարերի օգտագործումն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, քանի որ նրանց համար ավելի արագ, էժան եւ քաղքականապես անվտանգ կլինի առեւտուր իրականացնել իրենց համատեղ հայկական հաճախորդ- պետության միջոցովՆույնը վերաբերում է Կենտրոնական Ասիայի հանրապետությունների եւ Չինաստանի առեւտրին ԵՄ-ի հետ «միջին միջանցքով»: Վրաստանի եկամոտների կորուստը կարող է հանգեցնել սոցիալական ծախսերի կրճատման եւ, հետեւաբար, քաղաքական անկարգությունների սաստկացման։

Այդ ճնշումը կարելի էր թուլացնել՝ փորձելով հետ գրավել Աբխազիան եւ Հարավային Օսիան՝ Վրաստանի նախկին երկու շրջանները, որոնց պատճառով 2008 թ-ին հնգօրյա պատերազմ էր մղվում Ռուսաստանի հետ, սակայն իշխող «Վրացական երազանքն»առայժմ խելամտորեն հրաժարվում է դրանից՝ վախենալով գնալ Ուկրաինայի հետքերով։ Այս որոշումը վերանայելու համար կարող են առաջարկվել արտոնյալ վարկեր, ինչպես նաեւ ռազմական օգնություն, ինչպիսին ուկրաինականն է, եւ խոստումներ՝ չկազմակերպել եւս մեկ գունավոր հեղափոխություն։ Այնուամենայնիվ, շարունակական ձախողումը կարող է մեծացնել ճնշումը գունավոր հեղափոխության միջոցով:

«Գոնավոր հեղափոխության» հետ կապված անկարգությունների մի քանի բռնկումներ արդեն հետ են մղվել, բայց ապագա փորձերը կարող են հաջողության ավելի մեծ շանսեր ունենալ, եթե տնտեսական իրավիճակի վատթարացման դեպքում ավելի շատ աղքատ մարդիկ միանան: Միշտ կա նաեւ վտանգ, որ այսպես կոչված ՛վրացական լեգեոնի» անդամները կարող են Ուկրաինայից վերադառնալ ահաբեկչություններ իրականացնելու համար, նույնիսկ ուրիշի դրոշի ներքո, որպեսզի կրկնեն Թբիլիսիում «եվրամայդանի» սցենարը: Այսպիսով, հեգնանքով, Վրաստանում ընդունված Օտարերկրյա գործակալների մասին օրենքը, որը ոգեշնչված է ԱՄՆ-ից, կարող է շատ չօգնել, եթե դա տեղի ունենա:

Պարզ ասած՝ տնտեսական անկումը, որը կարող է Վրաստանում առաջացնել TRIPP-ը, կարող է խաթարել հավասարակշռությունը արտերկրից աջակցվող «գունավոր հեղափոխականների», անվտանգության ծառայությունների եւ «Վրացական երազանքի» միջեւ: Դա կարող է անմիջապես տեղի չունենալ, բայց դա բավական հավանական սցենար է, որպեսզի իշխանությունները դրան լուրջ վերաբերվեն: Գունավոր հեղափոխությունները հաջողության են հասնում, երբ քաղաքական էլիտայի առանցքային ներկայացուցիչներն ու ուժայինները դասալքվում են։ «Վրացական լեգեոնի» ղեկավարությամբ տնտեսական խնդիրները եւ հնարավոր ահաբեկչությունը կարող են խորացնել նախկինում գոյություն ունեցող ներպետական տարաձայնությունները։

Ռուսաստանի տեսանկյունից՝ «Վրացական երազանքի» կապիտուլյացիան կամ դրա փոխարինումը ուլտրաազգայնական արեւմտամետ վարչախմբով, որն այնուհետեւ կսպառնա Աբխազիային եւ Հարավային Օսիային, կարող է հանգեցնել նոր պատերազմիԴա կարող է նույնիսկ համընկնել Ուկրաինայի հետ նոր հակամարտության հետ, եթե Ռուսաստանը հիպոթետիկորեն չհասնի իր առավելագույն նպատակներին ընթացիկ հակամարտությունում։ Սրընթաց ռազմականացող ԵՄ-ն կարող է երկրորդ անգամ Ուկրաինային դարձնել ավելի ահեղ հակառակորդ, մինչդեռ արդեն ռազմականացված Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են նույնը անել Վրաստանի հետ:

Ուստի չափազանց կարեւոր է, որպեսզի Ռուսաստանն ամեն ինչ անի՝ ապահովելու «Վրացական երազանքի»՝ իր պրագմատիկ արտաքին քաղաքականության պահպանումը եւ չտապալվի հերթական հնարավոր գունավոր հեղափոխության արդյունքում, այլապես ապագայում Ռուսաստանը կարող է բախվել ՆԱՏՕ-ի հետ երկու ճակատով պրոքսի պատերազմի։ Վրաստանի հետ առեւտրային կապերի համակողմանի ընդլայնումը կարող է լինել այս ուղղությամբ առաջին քայլը, որպեսզի կանխվի TRIPP-ի կողմից առաջացած տնտեսական անկման հնարավորությունը, որը նոր անկարգություններ կառաջացներ ռեժիմի փոփոխության հետ կապված:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ դա արդեն տեղի է ունենում. «2025 թ-ի առաջին վեց ամիսներին Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է գրեթե 1,3 միլիարդ դոլարի, ինչը 7 տոկոսով ավելի է, քան 2024 թ-ի նույն ժամանակահատվածում... Վրաստանից Ռուսաստան արտահանումը հունվար-հոնիս ամիսներին գերազանցել է 332 միլիոն դոլարը, ինչը արտացոլում է տարեկան կտրվածքով 2% անկում, իմնչդեռ Ռուսաստանից ներմուծումը կազմել է ավելի քան 950 միլիոն դոլար՝ ավելանալով 10,5%-ով: Դա Ռուսաստանին դարձնում է Վրաստանի երրորդ խոշորագույն առեւտրային գործընկերը, ԱՄՆ - ին՝ երկրորդը (ավելի քան 1,3 միլիարդ դոլար), իսկ Թորքիային՝ առաջինը (1,4 միլիարդ դոլար):

Կարելի է անել ավելին, ինչի մասին վկայում է Ռուսաստանի հետ Վրաստանի առեւտրային հաշվեկշռի աճող դեֆիցիտը։ Այսպիսով, Կրեմլը պետք է մտածի այն մասին, թե ինչպես ավելացնել ներմուծումը Վրաստանից՝ տեղական բիզնեսին աջակցելու համար, եթե ժամանակի ընթացքում TRIPP-ն իսկապես հանգեցնի տնտեսական անկման:Ռուսաստանը նույնպես պետք է գիտակցի՝ այս առումով մրցակցում է Թուրքիայի հետ, եւ հետ մնալը կարող է մեծացնել հնարավորությունները, որ «Վրացական երազանքը» կամ կապիտուլյացիայի կենթարկվի նախկինում նշված ճնշման արշավից առաջ, կամ կփոխարինվի խիստ անբարյացակամ վարչախմբով:

«Ժողովրդավարական անվտանգությունը», որը վերաբերում է գունավոր հեղափոխությունների դեմ պայքարի քաղքականությանը, ներառում է շատ ավելին, քան պարզապես զանգվածային անկարգությունները ցրելը:Անվտանգության այս զարգացող ոլորտն ունի նաեւ տնտեսական կարեւոր բաղադրիչներ, որոնք մանրամասնորեն տարբերվում են ըստ երկրի, բայց ունեն ընդհանուր հիմք՝ փորձելով կանխել այն հնարավորությունը, որ դժգոհ մարդկանց կրիտիկական զանգվածը զինված լինի արտաքին ուժերով՝ ռեժիմը փոխելու համար:Այսպիսով, Վրաստանի տնտեսական հզորության պահպանմանն աջակցելը օգնում է պահպանել քաղաքական կայունությունը։ Նմանապես, «ժողովրդավարական անվտանգությունն» ուղղված է նաեւ սառեցված հակամարտությունների քաղաքական կարգավորմնը, որոնք կարող են պատրվակ հանդիսանալ հակակառավարական անկարգությոնների մասնակիցների կրիտիկական զանգված հավաքելու, ինչպես նաեւ դժգոհ պետական պաշտոնյաներին ներգրավելու համար (լինի դա աշխարհաքաղաքական շրջադարձ ապահովելու համար, թե գունավոր հեղափոխությունների ժամանակ նրանց դասալքության ենթարկելու համար): «ժողովրդավարական անվտանգությունը» նաեւ ուղղված է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Ճիշտ է, Վրաստանի պայմաններում դա տիտանական դիվանագիտական խնդիր է, քանի որ Ռւսաստանը Աբխազիան եւ Հարավային Օսիան ճանաչում է որպես անկախ երկրներ եւ խոստացել անհրաժեշտության դեպքում կրկին պաշտպանել դրանք։ Հասկանալի է՝ նրանց ժողովուրդը չի վստահում Վրաստանին եւ փայփայում է իր դժվարությամբ նվաճած անկախությունը, հատկապես Աբխազիան, որը երբեմն ցույց է տալիս իր անկախությունն այնպես, որ դա կարող է վտանգել Ռուսաստանի հետ իրենց երկրի ընդհանուր շահերը, ինչպես, օրինակ, 2024ի վերջին տեղի ունեցած անկարգությունների վերջին փուլում։ Այսպիսով, Վրաստանում ռեինկորպորացիան, նույնիսկ կոնֆեդերատիվ որոշման հիման վրա, հավանաբար անիրատեսական է, գոնե տեսանելի ապագայում: Նույնիսկ այդ դեպքում Ռուսաստանի միջնորդությամբ նրանց միջեւ Մաքսային միությունը կարող էր ճիշտ ուղղությամբ փոքր քայլ լինել։

Գլխավոր խնդիրը, ինչպես 2008 թ-ին, այնպես էլ մինչ օրս, Վրաստանի պաշտոնական նպատակն է՝ անդամակցել ՆԱՏՕ-ին։ Չնայած այն հանգամանքին, որ «Վրցական երազանքը», կարծես, ժամանակավորապես ոչ պաշտոնապես հետաձգել է այդ ծրագրերը՝ ի պատասխան Արեւմուտքի կողմից աջակցվող «գունավոր հեղափոխությունների» վերջին մի քանի փորձերի, դրանք շարունակում են մնալ Ռուսաստանի անվտանգության համար շատ լուրջ թաքնված սպառնալիք: Եթե երբեւէ գտնվի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սառեցված հակամարտությունների որեւէ քաղաքական լուծում, ապա այն պետք է ներառի Վրաստանի պաշտոնական հրաժարումն այդ հավակնություններից։

Սակայն սա է երկընտրանքը, քանի որ նույնիսկ տաբլոիդների ենթադրություններն այն մասին, որ Վրաստանը (լինի դա «Վրացական երազանքի», թե մեկ ուրիշի) կգնա նման քայլի՝ դիտարկելով այն որպես մի քանի հնարավոր փոխզիջումներից մեկը, հիստերիայի կհանգեցնեն բնակչության առավել արմատական տրամադրված արեւմտամետ շերտերի շրջանում։ Անշուշտ, փորձ կարվի եւս մեկ գունավոր հեղափոխություն իրականացնել իշխանություններին տապալելու նպատակով, եւ Արեւմուտքի ճնշումը կարող է աննախադեպ ուժգնանալ, որպեսզի ստիպի նրանց բացահայտորեն հրաժարվել այդ հնարավորւթյունից: Այս երկկողմ արշավի ձախողումը կարող է հանգեցնել պատժամիջոցների խստացմանը եւ, հնարավոր է, վատագույն դեպքում, թուրք-ադրբեջանական համատեղ ներխուժմանը՝ գործող կառավարությունը տապալելու եւ ապահովելու համար, որ այդ սառեցված հակամարտությունները երբեք չլուծվեն քաղաքական ճանապարհով եւ այդպիսով մնան Ռուսաստանի վրա ճնշման կետեր: Ուստի, եթե անգամ անհնար լինի դրանց քաղաքական կարգավորումը, Ռուսաստանը պետք է առնվազն ապահովի, որ Արեւմուտքի կողմից աջակցվող ծայրահեղ ազգայնական ուժերը, որոնք թշնամական են իր շահերի նկատմամբ, երբեք չվերադառնան իշխանության երկրում։

Ռուսաստանը կարող է անել միայն այն, ինչ բացատրվել է, սակայն երկկողմ առեւտրի համակողմանի ընդլայնումը զգալիորեն կօգնի թուլացնել ճնշումը ներքեւից վերեւ, որի տակ Վրաստանում պրագմատիկ ուժերը (լինի դա վ»րացական երազանք», թե մեկը, ով ի վերջո կարող է դառնալ նրանց իրավահաջորդը) կարող են հայտնվել ժամանակի ընթացքում TRIPP-ի պատճառով: Եթե այս մեգանախագծով մասամբ պայմանավորված տնտեսական անկման արդյունքում նոր դժգոհ մարդկանց կրիտիկական զանգված ձեւավորվի, ապա դա կարող է նախորդել հաջող գունավոր հեղափոխությանը, որը կրկին կհանգեցնի Վրաստանի հետ պատերազմի։

Ռուսաստանը մինչ այժմ խուսափում էր Ուկրաինայում եւ Վրաստանում ՆԱՏՕ-ի հետ երկու ճակատով միջնորդավորված պատերազմից միայն այն պատճառով, որ վերջինիս իշխող կուսակցությոնը չէր ցանկանում զոհաբերել իր երկիրը հանուն Արեւմուտքի, ինչպես դա արեց Զելենսկին։ Եթե Վրաստանի կառավարությունը փոխվի, հատկապես օտարերկրյա զենքով հրահրված անկարգությունների պատճառով, ապա ապագայում Ռուսաստանն իսկապես կարող է կրկին բախվել ՆԱՏՕ-ի հետ երկու ճակատով միջնորդավորված պատերազմի սպառնալիքին։ Ի տարբերություն 2008 թ-ի՝ Վրաստանը կարող է ուկրաինականի նման աջակցություն ստանալ Թուրքիայից եւ Ադրբեջանից, որոնք կարող են նույնիսկ նրա դաշնակիցները դառնալ փոխադարձ պաշտպանության հարցում:

Այս երկուսն իրենց նույնացնում են որպես «մեկ ազգ, երկու պետություն», եւ նրանք պատրաստ են Հայաստանը դարձնել իրենց ընդհանուր հաճախորդը՝ նիկլորի՝ Ռուսաստանին Tripp-ի միջոցով դավաճանելու արդյունքում։  Նրանց տեսանկյունից՝ Վրաստանը նույնպես պետք է մի օր դառնա նրանց համատեղ հաճախորդ-պետությունը, որպեսզի ավարտին հասցնի նրանց «Կովկասի (Հարավային) նվաճումը», որն այնուհետեւ կարող է սպառնալ Ռուսաստանի Հյուսիսային Կովկասին կամ, համենայն դեպս, անվտանգության երկընտրանքի առաջ կանգնեցնել։ Դրանից կարելի էր խուսափել, եթե Վրաստանը մնար ինքնիշխան Ռուսաստանի (տնտեսական) օգնությամբ եւ նրա հետ պահպաներ պրագմատիկ կապերը։

«Վրացական երազանքի» նման պոպուլիստները պետք է հասնեն իրենց նպատակին, հակառակ դեպքում նրանք կկորցնեն իշխանությունը, ուստի TRIPP-ի կողմից առաջացած ցանկացած տնտեսական անկում, ի վերջո, կարող է հանգեցնել նրանց հրաժարականին, նույնիսկ եթե դա միայն ընտրւթյուններ լինեն: Նրանք հայտնի են այն բանի համար, որ Վրաստանին չեն ներքաշում Ռուսաստանի հետ նոր պատերազմի մեջ, բայց ընտրողները կարող են մոռանալ այդ մասին ուկրինական հակամարտության ավարտից որոշ ժամանակ անց եւ տնտեսության թուլացման դեպքում։ Ուկրաինայում Ռուսաստանի առավելագույն նպատակների վերաբերյալ ցանկացած հիպոթետիկ փոխզիջում կարող է նաեւ մղել վրացի ծայրահեղ ազգայնականներին այն մտքին, որ «Ռուսաստանը թույլ է»:

Այս ամենը նշանակում է, որ Վրաստանը կմնա աշխարհառազմավարական նշանակություն Ռուսաստանի, Արեւմուտքի եւ ձեւավորվող թյուրքական բլոկի (Թուրքիայի եւ Ադրբեջանի) համար։ TRIPP-ը կարող էր նրան տանել գունավոր հեղափոխության մեկ այլ փորձի ճանապարհին, բայց այս անգամ պայմանավորված է իրական տնտեսական գործոններով, այլ ոչ թե օրենսդրական ակտի վերաբերյալ վերացական մտահոգություններով, ինչը կբարձրացնի հաջողության հասնելու նրա հնարավորությունները:Այս սցենարը կարող է հանգեցնել եւս մեկ ռուս-վրացական պատերազմի, որը կարող է համընկնել եւս մեկ ուկրաինական հակամարտության հետ, ուստի Մոսկվան պետք է ամեն ինչ անի դրանից խուսափելու համար:

 

Աղբյուրը՝ katehon.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի