Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուսաստանցի ռազմական լրագրող Ալեքսանդր Խարչենկոն, որն այժմ գտնվում է Արցախում, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ ավտոբուս էինք բարձրանում, վարորդը ճանապարհին վերցրեց մի քանիսին: Նրանց մեջ էր մի տարեց զույգ: Նրանք գնում էին իրենց բնակարանից որոշ իրեր վերցնելու: Զույգը նստեց մեր կողքին, և մենք սկսեցինք զրուցել: Քննարկում էինք Ստեփանակերտի անընդհատ հրթիռակոծումը: Եվ կինը շատ խելացի միտք ասաց. «Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղը հանրապետություն: Քանի որ այն բնակեցված է հայերով: Այստեղ ամեն ինչ նրանց վրա է: Այդ պատճառով ադրբեջանցիները գնդակոծում են խաղաղ քաղաքները, որ մարդկանց ստիպեն լքել իրենց տները: Թշնամին ցանկանում է ոչ միայն տարածքը զավթել, այլև փոխել դրա էթնիկ կազմը: Եթե ադրբեջանցիները գրավեն Ղարաբաղը, նրանք անմիջապես կբնակեցնեն այն այլ ազգերով և ցանկացած պատրվակով կկանխեն հայերի վերադարձը: Այստեղ է, որ Լեռնային Ղարաբաղի պատմությունը կավարտվի: Մի քանի տարի անց տեղի բնակչությունը հանրաքվեի միջոցով կփոխի իր կարգավիճակը: Նրանք այն կդարձնեն Ադրբեջանի հատուկ կարգավիճակ չունեցող շրջաններից մեկը: Այս կերպ են նրանք ցանկանում լուծել իրենց ամենամեծ խնդիրը»:
Մենք դուրս եկան դեպի այն ոլորանը, որից տեսանելի էր Ստեփանակերտը: Երկու հրթիռ անմիջապես իջավ քաղաքի մեջ: Ծխի սյունը բարձրացավ հարյուր մետր: Մեր զրուցակիցը երկար ժամանակ նայեց պատուհանից: Հետո նա հարցրեց` ինչի՞ համար, և կամաց լաց եղավ ... Դժբախտաբար, ես մոռացա հարցնել այս կնոջ անունը: Բայց նրա խոսքերի մեջ տրամաբանություն կա: Ըստ ամենայնի` 1915-ին հայերի կողմից ապրած ցեղասպանության հետքն է: Նրանք շատ զգայուն են նման իրավիճակների նկատմամբ: Եվ նրանք վախենում են, որ դա կարող է նորից պատահել»: