Փոխարժեքներ
26 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է․
«Ո՞րն է ՔՊ-ի մոտ դեսպան աշխատելու գինը:
Պարտավոր ես հերքել/ուրանալ ինքդ քո կամ գործընկերներիդ կողմից վերջին 30 տարվա ընթացքում տարված աշխատանքը, արտաքին քաղաքական գիծը:
Այսինքն՝ հերքել ինքդ քեզ:
2023թ սեպտեմբերի 19-ից հետո հաճախ մտածում եմ, թե ինչպե՞ս է նոր պայմաններում աշխատելու Հայաստանի դիվանագիտական ապարատը՝ հաշվի առնելով նաև, թե ովքեր են նշանակված ԱԳՆ ղեկավար պաշտոններին…
Ստացվում է, որ ՀՀ վարչապետի ակտիվ ջանքերով դեսպանները տևական ժամանակ է զրկված էին որևէ արտաքին քաղաքական օրակարգ առաջ մղելուց և, մեծ հաշվով, հյուպատոսի գործառույթներ էին իրականացնում նստավայր երկրներում: Բացառությամբ մի քանի ՔՊ-ականի, որոնք զբաղված էին շահագրգիռ գերտերություններում Արցախի ամբողջական հանձնումն օրինականացնելով, Ադրբեջանի թիկունքը պահելով…
Թվում էր՝ դրանից ավելի վատ, անօգտակար վիճակ չէր կարող լինել դեսպանների համար. աշխատել առանց որևէ առաջնահերթության, առանց օրակարգի:
Բայց ոչ:
Այժմ, այդ նույն պատուհասի շնորհիվ, նրանք աշխատելու են միջազգային հարաբերություններում հիմնավորել, որ Արցախը «միշտ էլ Ադրբեջան է եղել», Հայոց ցեղասպանությունը «հայերն են հրահրել», Սփյուռքը «պետք է ինքնուրույն իր խնդիրները լուծի» և այլն:
Ինչպե՞ս՝ չգիտեմ:
Դա է գինը դավաճանների մոտ աշխատելու»։