Փոխարժեքներ
25 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Առաջարկեցի՝ չանել ժամավաճառություն, որովհետև անընդհատ նույն կերպ հակադարձելով պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկներին և ապացույցներին, իրականում ժամեր են կորում։Եվ իրենք առհասարակ վրդովվում են մեր խոսքից՝ մոռանալով, որ իրենք պետություն են ներկայացնում, այսինքն՝ հանրային իշխանության ներկայացուցիչ են և պետության կողմից են մեղադրանքն առաջադրել։ Դատավորն էլ իր հերթին որպես արդարադատություն իրականացնող մարմին «խառնվել» է։ Տպավորություն է,որ իրենք պաշտպանվում են փաստաբանների ասածներից։Մինչդեռ իրենք իրենց սահմանադրական գործառույթները պիտի կատարեն և օրենքի շրջանակներում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Միքայել Սրբազանի պաշտպանը նշեց, որ արդարադատության իրականացման շրջանակում կատարվող այս ապօրինի գործընթացում չկա արդարություն և չկա արդարադատություն։
«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը արդար դատավոր չէ, պատշաճ դատարան չէ, և նրանից արդարադատություն պահանջելն այլևս իրատեսական չէ։ Այսօր նրա կողմից կայացված այս խիստ ապօրինի որոշումները վկայում են մի բանի մասին՝ կա՛մ մեղադրական վերդիկտն արդեն ստորագրել, եկել էր, կա՛մ հիմա գնաց ստորագրելու»,- ասաց դատավորը։
Նշենք, որ դատարանն այսօր ավարտեց 10 օր առաջ սկսված գործի քննությունը։ Հաջորդ դատական նիստին՝ օգոստոսի 28–ին, կողմերը հանդես կգան ելույթներով։
Ավելին՝ տեսանյութում: