|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիան Ուլյանովսկից ռուս խաղաղապահներով ևս 8 Իլ-76 ինքնաթիռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ խաղաղապահ օպերացիային մասնակցելու: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Նշվում է՝ ինքնաթիռներում գտնվում են ավելի քան 10՝ բարձր անցանելիություն ունեցող բեռնատար մեքենաներ ու նյութատեխնիկական ապահովության միջոցներ, ինչպես նաև խաղաղապահ ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայող: Նրանք վայրէջք են կատարել Հայաստանի օդանավակայանում, որտեղից ուղևորվել են Լեռնային Ղարաբաղ:
Անցյալ մեկ օրվա ընթացքում Իլ-76-ը 20 թռիչք է իրականացրել. տեղափոխվել է 372 զինծառայող, 53 միավոր ավտոմեքենա ու հատուկ տեխնիկա:
Նշենք՝ խաղաղապահ օպերացիայի անցկացման սկզբից իրականացվել է 56 չվերթ, տեղափոխվել է 817 զինծառայող ու 119 միավոր սպառազինություն և ռազմատեխնիկա, Ռուսաստանի ՕՏՈւ բանակային ավիացիայի Մի-8 եւ Մի-24 ութ ուղղաթիռ: