|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներով ևս երկու ինքնաթիռ մեկնել է Լեռնային Ղարաբաղ:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի ևս երկու Իլ-76 ինքնաթիռներ Ուլյանովսկ-Վոստոչնի օդանավակայանից մեկնել են Հայաստան: Ինքնաթիռում կան զրահափոխադրիչներ, նյութեր և խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նոյեմբերի 10-ից ի վեր Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Հայաստան են հասցրել ավելի քան 750 զինծառայող, ինչպես նաև ավելի քան 110 զինտեխնիկա՝ զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ և նյութատեխնիկական աջակցություն:
Ընդգծվում է, որ խաղաղապահ խնդիրները և Ռուսաստանի ռազմական անձնակազմի անվտանգությունն իրականացնելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի խմբավորումը կունենա 1960-ից փոքր զինատեսակներ, 90 զրահամեքենա, 380 տրանսպորտային միջոցներ և այլ սարքավորումներ: