|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
Մոսկվան Բաքվից տեղեկատվություն է սպասում Հայաստանի երկնքում ռուսական ուղղաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի հետաքննության վերաբերյալ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերին հղումով:
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք տեղեկատվության փոխանակման ուղիներ են նախատեսված երկու երկրներ միջեւ խոցված ուղղաթիռի գործով, նա նշել է. «Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև շատ սերտ շփման ուղիներ կան, այստեղ ինչ-որ լրացուցիչ ալիքներ պետք չեն: Ադրբեջանական կողմը բավականին օպերատիվ կերպով հայտարարեց, որ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու, հանցագործները հայտնաբերվելու եւ պատժվելու են: Մենք, անշուշտ, տեղեկատվություն կսպասենք այս հարցի վերաբերյալ»:
Բացի այդ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը անտեղի է համարել հարցը` արդյո՞ք Ռուսաստանը վստահում է Ադրբեջանին հետաքննության մանրամասնության առումով: