|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել Ադեկվատ միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը։
Նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոստանտին Տեր-Նակալյանը։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։
Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։
Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։
Կոստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։