Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Արցախի վերաբերյալ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների փաստաթղթի վրա կա ՀՀ վարչապետի ստորագրությունը։
«Կա՞ հրադադարի փաստաթղթի վրա Հայաստանի վարչապետի ստորագրությունը, այո՛, կա։ Այն կապում է երկրի ձեռքերը։ Եթե դարձյալ խախտի հրադադարը՝ թանկ կվճարի»,– հայտարարել է թուրք նախարարը։
Չավուշօղլուն նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Այս գործընթացից Մինսկի խումբը պետք է դաս քաղի, հատկապես՝ Ֆրանսիան։ Նույնիսկ հրադադարից հետո միակողմանի հայտարարություններ է անում»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ–ն տարածած հայտարարության մեջ կոչ էր անում հարգել Հայաստանի շահերը և աջակցություն էր հայտնում հայ ժողովրդին։