Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը հարցազրույց տված ամերիկացի մի բարձրաստիճան պաշտոնյա հայտնել է, որ Թուրքիայի կողմից Ս-400-ների գնման դեպքում Թուրքիան նաև բացասական տնտեսական հետևանքներ կունենա. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ՊՆ ղեկավարների ժողովից հետո հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի և Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Մարկ Էսփերի միջև: Հաղորդվում է, որ Էսփերը նախազգուշացրել է Թուրքիային, որ Ս-400-ների գնման դեպքում Թուրքիան տնտեսական վնասներ կկրի:
Reuters-ի հետ զրուցող անանուն մի ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա էլ նշել է, որ «Պենտագոնը ևս մեկ անգամ հաստատել է, որ անհնար է միաժամանակ ձեռք բերել և' Ֆ-35, և' Ս-400: Եթե Ս-400-ներն ընդունեն, միայն Ֆ-35-ների ծրագրից չէ, որ դուրս կմղվեն, նաև տնտեսական հետևանքներ կունենան»: