Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է մարդասպան: ABC News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Կրեմլի ղեկավարը վճարելու է ամերիկյան ընտրություններին միջամտելու համար:
Բայդենը նշել է, որ ինքը հունվարի վերջին հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացրել է Պուտինին ընտրությունների խառնաշփոթին հնարավոր արձագանքի մասին:
Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը երեքշաբթի հրապարակել է գաղտնազերծված զեկույցը 2020 թ. ընտրություններին օտարերկրյա միջամտության վերաբերյալ, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահը ղեկավարել է Բայդենի թեկնածությունը «սևացնելու» արմատական ջանքերը:
«Նա կվճարի դրա համար,- ասել է Բայդենը:- Մենք երկար զրույց ենք ունեցել, ես նրան համեմատաբար լավ գիտեմ: Զրույցը սկսվեց, ես ասացի. «Ես քեզ ճանաչում եմ, և դու ինձ գիտես: Եթե ես պարզեմ (որ դուք խառնվել եք ընտրություններին), ապա պատրաստ եղեք»:
Լրագրողը հարցրել է Բայդենին. «Դուք գիտեք Վլադիմիր Պուտինին: Ի՞նչ եք կարծում, նա մարդասպա՞ն է»:
«Մմմ...հըմ, կարծում եմ՝ այդպես է» - պատասխանել է Բայդենը: