Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք այլընտրանք չունենք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող գումարները չավելացնելու, դա օբյեկտիվ իրողություն է։ Այն նպատակը, որի համար այդ գումարները վճարվում են, որևէ կերպ թույլ չի տալիս ցանկացած այլ նպատակի շուրջ խոսել կամ փորձել այդ հիմնական նպատակին հակադրել։ Այստեղ երկար քննարկման առարկա չկա։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանն՝ անդրադառնալով կառավարության քննարկման ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է հիմնադրամին վճարվող 1000 դրամը 3000 դարձնել։
«Այո, հիմնադրամի միջոցները պետք է շեշտակի ավելանան, դա անվիճելի է ու բոլորիս պարտքն է, որպես հանրությունը այդ վճարները կատարի՝ անկախ մեր նյութական վիճակից, սակայն սա չի նշանակում, բոլորից նույն համահարթ ձևով դա պետք է արվի։ Այսպիսի նպատակների շուրջ արդարության և համերաշխության սկզբունքները պետք է մաքսիմում գործադրվեն։ Պետք է բոլորս մասնակցենք, սակայն դա պետք է լինի արդար։ Հիմա ասում են՝ բոլորից 3000 դրամ, միանշանակ, հիմնավորումները, որ բերում են նախաձեռնության հեղինակները՝ հիմնականում թվային մանիպուլյացիա է։ Ասում են, բոլորից պետք է գանձել 3000 դրամ, որպեսզի բավարար լինի, սակայն, սա տարբերակներից մեկն է, որը չի համապատասխանում համերաշխության և արդարության սկզբունքին։ Մենք կարող ենք նույն չափի մուտք ունենալ հիմնադրամ՝ զուգահեռաբար ապահովելով համերաշխության սկզբունքը, դրա անունը պարզ պրոգրեսիվ հարկման սկզբունքի կիրառում է։ Այսինքն, շատից՝ շատ, քչից՝ քիչ։ Նրանք՝ ովքեր ավելի մեծ եկամուտներ ունեն, կայուն սոցիալ տնտեսական վիճակում են գտնվում ՝արդար է, նրանք հարաբերականորեն ավելի շատ վճարեն, իսկ ովքեր ունեն սոցիալական խնդիրներ, այսինքն՝ աշխատող աղքատներ են, ցածր եկամուտ ունեցողները՝ պետք է մասնակցեն համեմատականորեն ավելի քիչ չափով»։
Տնտեսագետն ընդգծեց, որ այսպիսի մոտեցման պարագայում քննադատություններ ընդհանրապես չէին լինի։ Նրա դիտարկմամբ՝ պարզ լուծումը հետևյալն է, նվազագույն զամբյուղին մոտ կամ 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար 1000 դրամը կարող է բարձրանալ մինչև 2000 դրամ, սակայն դրանից հետո՝ հաջորդ 100 հազար եկամուտ ունեցողի համար կարող է ավելի մեծ չափով գումար սահմանվել կամ էլ կարելի է տոկոս դնել եկամուտի նկատմամբ։ «Դրանով կարելի է հաշվարկել, թե ինչ դրույքաչափ կարելի է սահմանել յուրաքանչյուրի համար, որպեսզի մեր ուզած գումանը ստանանք։ Նման հաշվարկ անելու համար 4-րդ դասարանի մաթեմատիկա է պետք իմանալ։ Ընդ որում՝ եթե մեր բոլորի եկամուտներն ավելանան՝ զուգահեռաբար կավելանան հիմնադրամի մուտքերը»։