Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եթե Աստված տա, ու 2017-ին զոհեր չլինեն, այդ գումարը կկուտակվի և տոկոսների հաշվին կավելանա, մենք էլ որոշակիորեն կվերանայենք նաև նախորդ տարիներին մեր կորցրած զինծառայողներին վճարվելիք գումարները. «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ, մյուս կողմից, անկախ օրինագծից, արդեն իսկ վերանայվում է այդ գումարների չափը, որպեսզի ինչ-որ ժամանակ անց մենք համահավասարեցված վիճակ ունենանք:
«1000 դրամների հետ կապված` հաճախ ոչ հարիր քննադատություններ են լինում. մեր հաշվարկներով` բնակչության 500 000-ն է վճարելու 1000 դրամները: Նախագծի հետ կապված անհամաձայնությունները եթե բաժանենք խմբերի, ապա ստացվում է, որ որոշակի խումբ անվստահության մթնոլորտից էր խոսում, ընդ որում` ոչ միայն ՊՆ-ի հանդեպ, այլև` իշխանության, իսկ մյուս մասը` պարտադիր բաղադրիչը հանելու: Մենք պատասխանատվություն չենք կրում ամբողջ երկրում եղած գործընթացների համար, իսկ ինչ վերաբերում է վստահել-չվստահելուն, ապա առաջարկվել է մի մեխանիզմ, որն աշխարհում լավագույններից մեկն է, և եթե մենք սրան էլ ենք ուզում հակադարձել, փակուղային է մեր վիճակը դառնում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նրա հավաստմամբ` անվտանգության խնդիրներ ունենք, և լավ օրից չէ, որ 20 տարվա հաշվարկով օրենք է ստորագրվում, այսինքն` գիտենք, որ կոնֆլիկտը հենց վաղը չի լուծվելու:
Հարցին, թե, 1000 դրամների հետ կապված, շատերը սկսեցին խոսել, որ առաջիկայում պատերազմ է սպասվում, դրա համար էլ պետությունը նման քայլերի է դիմում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պատերազմի շատ մեծ վտանգ չի տեսնում, բայց երբեք էլ չի հերքել, որ հակառակորդի գործողությունները ցանկացած պահից հետո կարող են պատերազմի վերածել: «Բայց մեկը մյուսի հետ կապել պետք չէ: Իսկ այն, որ խաղաղության երկարաժամկետ լուծում դեռ չենք տեսնում, այո»,- հավելեց նա: