|
Փոխարժեքներ
23 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում կարճատև անձրևային օրերին հաջորդելու են արևն ու պայծառ եղանակը: Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ առաջիկա օրերին դեռ արևը վայելելու հնարավորություն կունենանք: «Վաղվանից 5 օր նորից արև»,- գրել է Գագիկ Սուրենյանը:
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։