Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն իր «Բնություն» ֆիլմի 15 000 եվրո հոնորարը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ հաջակցություն Արցախի: Այս մասին տեղեկանում ենք «Կինոաշխարհ» կայքից:
«Բնություն» ֆիլմը նկարահանվել է Ֆրանսիայի «Fondation Cartier» հիմնադրամի և Գերմանիայի «ZKM» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին: Այն պետք է ցուցադրվեր նաև Գերմանիայում, Մոսկվայում, Միլանում:
Ֆիլմի պրեմիերային հաջորդել է Փելեշյանի անհատական ցուցահանդեսը, որը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին և պետք է շարունակվեր ևս 3-4 ամիս: «Փարիզի «Կարտիե» ժամանակակից արվեստի կենտրոնում դեռևս հոկտեմբերի 23-ին բացված՝ Արտավազդ Փելեշյանի կինոարվեստին նվիրված «Բնություն» ցուցահանդեսը հետաձգվել է համավարակի երկրորդ ալիքի պատճառով: Ֆրանսիայի կառավարության որոշմամբ երկրում փակվել են թանգարանները, մյուս մշակութային կենտրոններն ու առհասարակ բոլոր ժամանցի վայրերը՝ մինչև դեկտեմբերի 1-ը»,- ասվում է կայքում: