Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում Beeline-ը նույնպես միացել է աշխարհի հայության կողմից իրականացվող դրամահավաքին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել է 100 մլն դրամ:
Նշենք, որ մինչ այդ ընկերությունը հնարավորություն է տվել Արցախից եկած մեր հայրենակիցներին 1 ամիս անվճար օգտվել «BeeFree 1900» փաթեթից և իջեցրել է ռոումինգի արժեքն Արցախում մինչև 5 դրամ։
«Պատերազմի առաջին իսկ օրվանից մենք՝ որպես կապի օպերատոր և որպես հայաստանցիներ, փորձում ենք մաքսիմալ օգտակար լինենք մեր երկրին: Ես գիտեմ, որ առանձին աշխատակիցներ և ստորաբաժանումներ բազմաթիվ հեռախոսներ և շարժական լիցքավորիչներ են ուղարկել Արցախ, այլ անհրաժեշտ իրեր և իհարկե նշանակալի գումար: Որպես կապի օպերատոր մենք լարված աշխատում ենք, որ այս դժվարին պահին հնարավորինս որակյալ կապ ապահովենք բոլորի համար: Սակայն իհարկե ֆինանսական աջակցությունն էլ պարտադիր է այս պայմաններում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Բացի այդ, ռազմական դրության հայտարարումից հետո, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ծրագրի շրջանակում, նախարարության կողմից տրամադրած վկայականների հիման վրա՝ հեռավար կրթություն ստացող աշակերտները կկարողանան օգտվել մատչելի ֆիքսված և շարժական ինտերնետի սակագներից՝ առաջին ամիսն անվճար:
Անվճար տրամադրվող փաթեթի և այլ միջոցառումների մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.beeline.am կայքում: