Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդը» գրում է».«Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներից: Նրանց պատմելով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «հրահանգել և պարտադրել է» նրանց իրենց աշխատավարձից Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվեհամարին գումար փոխանցել:
Ընդ որում՝ առաջին և երկրորդ կարգի մասնագետները պետք է հիմնադրամի հաշվեհամարին վճարեն 5000 դրամ, իսկ գլխավոր մասնագետները՝ 12 հազար դրամ: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են վճարելուց, «աշխատանքային խոչընդոտների» են հանդիպում:
Այս խնդրի շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ, որտեղից հայտնեցին հետևյալը. ««Հայաստան» համահայկական հիմնադրամին հատկացումներ ՊԵԿ-ն իրականացնում է ամեն տարի՝ կամավորության սկզբունքով:
ՊԵԿ աշխատակիցները, ովքեր ցանկանում են մասնակցել հիմնադրամի զարգացման ծրագրերին, տեղեկացվել են այն մասին, որ կարող են դիմել հաշվապահություն՝ տալով իրենց համաձայնությունը առաջիկա ամսվա աշխատավարձից փոխանցում իրականացնելու հիմնադրամի հաշվեհամարին»:
Բայց մեզ զանգահարողները հակառակն են պնդում: Այս տարիներին, թերևս, տեսել ենք, թե ինչպես էին պետական համակարգի աշխատակիցները վերադասի ակնարկով «կամավոր» նվիրատվություններ անում զանազան հիմնադրամների: Ու եթե նախկին իշխանությունների այդ քայլերը սովորական էին ընկալվում, ապա նման հարցերում պարտադրանքը նոր իշխանությունների օրոք այնքան էլ լավ չի նայվում»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: