Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը այս տարվա սեպտեմբերի 21-ը պաշտոնապես ճանաչել է որպես «Հայկական Անկախության օր»` հայկական երկու պետությունների` Հայաստանի և Արցախի համար:
Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Հայ դատի ԱՄՆ Արմտյան ափի հանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրյանը ողջունել է Դենվերի քաղաքապետի որոշումը:
«Արցախի անկախության ճանաչմամբ՝ նահանգը բարձրացրել է մարդու իրավունքների խնդիրների, այս թվում՝ Ադրբեջանի կողմից 2016 թվականի ապրիլին հակահայկական պատերազմական հանցագործությունների իրականացման առնչությամբ իրազեկումը: Մենք շնորհակալություն ենք հայտնում Հենքոքի վարչակազմին՝ մարդու համընդհանուր իրավունքներին աջակցելու, այդ թվում` Արցախի անկախությունը ճանաչելու, ինչպես նաև քրիստոնեական ժառանգությունը պահպանելու շարունակական պայքարի համար, և պաշտպանելու ազատատենչ հայ բնակչությանը այն բանակից, որը ոչնչացնում է միջնադարյան հուշարձանները, այնպես, ինչպես տանջում է քաղաքացիներին ու զինվորներին»,- նշել է Ասատրյանը:
Դենվերի քաղաքապետի ստորագրած հռչակագրում մասնավորապես նշվել է, որ ԱՄՆ-ը հազարավոր աշխատասեր և հայրենասեր ամերիկահայերի օրրանն է, որտեղ հաստատվել են տասնամյակներ առաջ:
«Արցախը շարունակում է պայքարը` հայկական ինքնությունը պահպանելու, միջնադարյան հուշարձանները պահպանելու, սեփական սահմանները պատերազմական հանցագործություններից զերծ պահելու համար»,- նշվել է հռչակագրում՝ ընդգծելով, որ «Դենվերը շնորհավորում է հայկական համայնքին` սեփական ժառանգությանը հավատարիմ մնալու հանձնառության, հայրենիքին նվիրվածության, չնայած մարտահրավերներին` ժողովրդին ծառայելու մղումների համար»: