|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթում է մի քանի առանցքային նահանգներում, որոնք կապահովեն ընտրիչների առավելագույն թվով ձայներ. հայտնում է Fox News-ը։
Նշվում է՝ քվեաթերթիկների 53 տոկոսի հաշվարկման արդյունքում Թրամփն առաջատար է Ջորջիայում (16 ընտրողի ձայն)՝ 55․8 տոկոս ձայն ընդդեմ մրցակից դեմոկրատ Ջո Բայդենի, որի օգտին է քվեների 43․1 տոկոսը։
Բացի այդ՝ Թրամփը հաղթում է նաև Օհայոյում (18 ընտրողի ձայն)։ Այնտեղ ձայների 75 տոկոսի հաշվարկից հետո հայտնի է դարձել, որ Թրամփի օգտին է եղել քվեարկողների 51․2 տոկոսի ձայնը, իսկ 47․3 տոկոսն ուղղված է եղել Բայդենին։
Թրամփն առաջ է անցել նաև Բայդենի հայրենի Փենսիլվանիայում (20 ընտրող), Ֆլորիդայում։ Հաղթանակն այդ նահանգում կապահովի ընտրիչների 29 ձայն։ Թրամփն առաջ է անցել նաև Տեխասում (38 ընտրող), «տատանվող» Հյուսիսային Կարոլինայում (15 ընտրող)։