|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վրաստանում Թուրքիայի դեսպան Ֆաթմա Ջերեն Յազգանն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Վրաստանի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում Արարատ լեռը նկարելուն։
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook-ում տեղադրել էր իր նստավայրի պատվավոր հյուրերի գրքի էջից լուսանկարը:
Ֆաթմա Ջերեն Յազգանը թվիթերյան էջում գրել է, որ «Ագրը լեռը (Արարատի թուրքական անունը) Թուրքիայի ամենաբարձր լեռն է»:
Նա նաև դա վրացերեն և հայերեն լեզուներով է գրել`հավելելով, թե դա արվել է, որպեսզի փաստերը չկորչեն ծաղրանկարային դիվանագիտության մեջ: