Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը երկրի գործող ղեկավար և իր մրցակից Դոնալդ Թրամփին կոչ է արել ուղղակի բանակցություններ վարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ`Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու համար. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մեկամսյա ռազմական գործողություններից հետո ժամանակն է, որ նախագահ Թրամփն անմիջապես դիմի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին՝ անհապաղ ապաէսկալացիայի հասնելու և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցնելու համար», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:
Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահը պետք է «անձամբ միջամտի՝ այս պատերազմը դադարեցնելու համար»: Բայդենի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է «հորդորի Թուրքիային և Ռուսաստանին՝ դադարեցնել հակամարտության թեժացումը՝ զենք, իսկ Թուրքիայի դեպքում՝ վարձկաններ մատակարարելով»:
«ԱՄՆ-ը պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը մեր եվրոպացի գործընկերների հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու և տառապանքներին վերջ տալու համար»,- ասել է Բայդենը:
Նա հավելել է, որ իր ընտրվելու դեպքում ԱՄՆ-ը «հենց այդպես էլ կանի»: