Թրամփը պատրաստ է Իրանի հետ բանակցություններ վարել. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է առանց նախապայմանների բանակցություններ վարել Իրանի հետ:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Նախագահ Թրամփը պարզ հասցկացրել է, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների բանակցություններ վարել: Իրանցիները շարունակում են ասել. «Մենք կխոսենք, եթե ԱՄՆ-ը գործողություններ ձեռնարկի: Բանակցությունները խնդիրների լուծման ճիշտ միջոց են»,- ասել է Պոմպեոն: