|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի ղեկավարության վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և «զրպարտիչ քարոզչությունը» իր երկրի հասցեին:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ քննադատել էր Փարիզի՝ իսլամական անջատողականության և Ֆրանսիայում «լուսավոր իսլամի» կառուցման դեմ պայքարը: Նախօրեին նա հայտարարել էր, որ Մակրոնը «կորցրել է մտքի վերահսկողությունը» և կարիք ունի «հոգեկան բուժման»: Այս խոսքերից հետո Ֆրանսիան հետ էր կանչել Անկարայից իր դեսպանին:
«Քոնֆլան Սենտ Օնորինում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի իշխանությունների կողմից դատապարտման կամ համերաշխության որևէ պաշտոնական նշանների բացակայությունը վերջին օրերին հավելվել է Ֆրանսիայի դեմ ատելությամբ և զրպարտիչ քարոզչությամբ, որն ապացուցում է մեր դեմ և մեր մեջ ատելություն սերմանելու ցանկությունը, ինչպես նաև ուղղակի վիրավորանքներ հանրապետության նախագահին, որոնք արտահայտվել են թուրքական պետության բարձրագույն մակարդակում»,- ասվում է նախարարի հաղորդագրությունում: