Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Կապիտուլյանտի դաշնակից ադրբեջանցիները Տելեգրամում գործարկել են ալիք (https://t.me/armeniarsiv), որտեղ տեղադրում են հայաստանյան մարդկանց նկարները, որոնք ընտրելու են 6 կամ 24, և ծաղրական գրառումներ անում։ Ցանկում կարող եք նաև ձեզ գտնել՝ որպես իմ ընկերներ։ Մենք կապիտուլյանտի և Ադրբեջանի բնական թշնամիներն ենք, իսկ իրենք իրար հետ բարեկամ են։ Իզուր չէ, որ մենք սրանց անվանում ենք կոլաբորացիոնիստական վարչակարգ»։
Հետաքրքրվեցին, թե, ըստ նրա, ինչպե՞ս են նկարները հայտնվել ադրբեջանցիների ձեռքում, և ո՞րն է նպատակը, ու այդ ինչպե՞ս են իմանալու, թե ով ում է ընտրելու, Էդգար Էլբակյանը պատասխանեց. «Մեծ մասը իմ ու ընկերների, նրանց ընկերների նկարներն են: Դա շատ հեշտ է, իրենք ուղղակի կարդում են, մոնիտորինգ են անում: Այդ ամենը Հայաստանն էլ էր կարողանում անել մինչև 2018 թվականը: Իսկ նպատակը ահաբեկելն է: Մարդը շատ հեշտ կառավարելի է դառնում, եթե կարողանում ես վախեցնել իրեն»: