|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆրանսիացի պատգամավոր Էրիկ Չիոտին Սենատում դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքներին նախագահ Էմանուել Մակրոնի արձագանքի բացակայության կապակցությամբ։ Պեկրեսն Արցախ էր այցելել հայկական երկրորդ պետության ժողովրդին աջակցելու համար։ ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին ուղղված հարցում Չիոտին Ալիևին բռնապետ է անվանել՝ հարցնելով, թե ո՞րն է Մակրոնի լռության պատճառը։
Ի պատասխան Լը Դրիանն ասել է, որ նախագահի թեկնածուին ուղղված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն իրենց ձևով և էությամբ անընդունելի են, ինչի մասին նա արդեն հայտնել է Փարիզում Ադրբեջանի դեսպանին։ Նա նաև հաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևն իր հարցազրույցում ասել էր, որ եթե ադրբեջանական կողմն իմանար Պեկրեսի՝ Արցախ այցի մասին, «նրան չէին թողնի դուրս գալ Լաչինից»։