կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-24 13:25
Քաղաքական

Պահանջատիրական երթին որոշ թուրք ներողներ թիրախ էին դարձնում մեզ, ոչ թե թուրքերին. Ա. Գրիգորյան

Պահանջատիրական երթին որոշ թուրք ներողներ թիրախ էին դարձնում մեզ, ոչ թե թուրքերին. Ա. Գրիգորյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը գրում է.
 
«Արցախի անվտանգության, կայուն զարգացման ապահովումը, պահանջատիրությունը, պահանջատեր լինելը, հող ու մեր արևմտյան հայրենիք ուզելը, աշխարհով մեկ դրա մասին ասելը, հայոց ցեղասպանության դեմ բողոքի գործողություններ անելը, ճանաչման, դատապարտման և հատուցման հարց բարձրացնելը, հայ ազգի իդեալներին հասնելը, հայ ազգի հայահավաք և հողահավաք ծրագրեր հրապարակ բերելը, հայ ազգի կրթամշակութային ազգապահպան դերի բարձրացնելը, ազգային արժեքների, ավանդական ընտանիքի, ՀԱԵ, հայոց բանակի պահմանման, զարգացման և պրոպագանդման մեխանիզմների ստեղծելը, ազգային համերաշխության հաստատելը, գիտատեխնոլոգիական նոր լուծումներն ու սոցիալական արդարության հաստատելը պետք է դրվեն Հայոց պետականության, պետության կառուցման և ինստիտուցիոնալ հասարակության կայացման հիմքում։
 
Հակառակ պարագայում ստիպված ենք ... հակառակ պարագա չկա, պետք է դրվեն և վերջ։
 
Երբ Ալիևը լկտիաբար ասում էր, թե Երևանն ու Սյունիքը ադրբեջանական է, մենք նրան ոչխար էինք անվանում։ Այո ոչխար է, բայց նրանք հող էին ստեղծում, պատմություն կեղծում և միջազգային բոլոր հարթակներում օրը 10 սուտ ասում, որից մեկ երկուսին էլ հավատացող էր գտնվում։
 
Ժամանակն է մեր առաջ խնդիր դնենք և փակենք այդ երկիրը, ազատություն տալով այնտեղ ապրող ազգային փոքրամասնություններին։
 
Երբ հայ դաշնակցական երիտասարդը, որպես էստաֆետ ստանում էր իր պահանջատիրության ջահը և առաջ շարժվում նույն ոգով և երբ ամեն տարի ապրիլի 24-ին պահանջատիրական երթ է անում, Թուրքիայի դրոշ վառում, որոշ թուրք ներողներ թիրախ էին դարձնում նրանց, ոչ թե թուրքերին։
 
Արմատապես վերանայելու ժամանակն է»։