|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը՝ շեշտելով, որ ՀՀ ներկայիս կառավարության հետ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են. հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Դա հնարավոր է, քանի որ նախկինում էլ են եղել նման հանդիպումներ: Եթե այդպիսի հանդիպում լինի, դա կախված կլինի օրակարգի բովանդակությունից: Ցավոք, Հայաստանի ներկայիս կառավարության հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները շատ հեռու են»,- ասել է Ալիևը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում։
Նա հայտարարել է, որ ինքը Պուտինից հրավեր չի ստացել՝ այցելելու Մոսկվա և քննարկելու Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Ադրբեջանը երբեք համաձայնություն չի տա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հանրաքվեի անցկացմանը»,- ասել է Ալիևը: