Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածել առ այն, որ իր նախագահության ժամկետները կարող են զրոյացվել, եթե երկրի Սահմանադրական դատարանը համաձայնի համապատասխան ուղղման ընդունելուն. հայտնում է Yerkir.am-ը՝ Meduza.io-ին հղումով:
Նշենք՝ ավելի վաղ ՌԴ Պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Վալենտինա Տերեշկովան առաջարկել էր նոր սահմանադրությունն ուժի մեջ մտցնելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինին իրավունք տալ ցանկացած այլ քաղաքացու նման դարձյալ ընտրվել նախագահի պաշտոնում:
Նման գաղափարն իրականացնելու համար պատգամավորն առաջարկել է նոր սահմանադրությունում ուղղում մտցնել, որը կենթադրի կամ նախագահական երկու անընդմեջ ժամկետների սահմանափակման հանում, կամ էլ կզրոյացնի նախագահի պաշտոնավարման ժամկետները:
Որպես հիմնավորում նա նշել է. «Ինչո՞ւ ստեղծել ինչ-որ արհեստականություններ: Պետք է ամեն ինչ ազնիվ, բաց, հրապարակայնորեն հաշվի առնվի և ընդհանրապես պետք է չեղարկել նախագահական ժամկետների սահմանափակումը սահմանադրությամբ: Ու եթե իրավիճակը պահանջում է այդ, կամ մարդիկ են ցանկանում, քննարկել գործող նախագահների համար դարձյալ ընտրվելու տարբերակը», ու միևնույն ժամանակ պատգամավորներից օգնություն է խնդրել ուղղման տեքստը նախապատրաստելու գործում:
Ի պատասխան՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին ասել է՝ սահմանադրությունում նման ուղղման ներառումը քննարկում է պահանջում խմբակցության և երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Պետդումայի նիստը ընդհատվել է մեկուկես ժամով, իսկ «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը հայտարությամբ է հանդես եկել՝ պարզաբանելով, որ խմբակցությունն իր հավանությունը կտա նախագահական ժամկետները զրոյացնելու ծրագրին: