|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ Բըրբանք քաղաքի (Կալիֆոռնիա) քաղաքային խուրհուրդը միաձայն ճանաչել Արցախը որպես Անկախ Հանրապետություն և միևնույն ժամանակ չեղարկել է Բըրբանք-Հադրութ քաղաքների բարեկամության կարգավիճակը, քանի որ քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը՝ նշելով, որ ամերիկյան քաղաքի հայ համայնքը 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմից հետո ամիսներ շարունակ աշխատանքներ է տարել Արցախի ճանաչման ուղղությամբ:
«Շնորհակալություն ենք հայտնում Բըրբանքի քաղաքային խորհրդին և Բըրբանքի բնակիչներին՝ ինքնորոշման և ազատության համար պայքարում Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղի նախագահ Սարգիս Սիմոնյանը:
Վերջինս շնորհակալություն է հայտնել նաև կոնգրեսական Ադամ Շիֆին, կալիֆոռնիացի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և նահանգի ներկայացուցիչ այլ գործիչների: