կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-21 09:56
Քաղաքական

Առաջնագծում զոհվել է մնջախաղաց Հայկ Հաջինյանը

Մնջախաղի թատրոնից տեղեկանում ենք, որ հայրենիքի պաշտպանության գործում կամավորագրված մնջախաղաց Հովհաննես Հաջիյանը զոհվել է թշնամու մահացու գնդակից։ 

«Մեր ընկերը, գործընկերը, անզուգական մնջախաղացը անմահացավ։ Միացավ անմահ քաջերի երկնային զորքին։

Հոգիդ Լույսի մեջ՝ սիրելի եղբայր»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։

Մնջախաղաց, պարող Հովհաննես Հաջինյանը ծնվել է 1981թ. ապրիլի 10-ին Երևանում: 1996թ-ից պարել է հիպ-հոպ ոճի պարեր և մասնակցել մի շարք փառատոների: 1998թ. «Կանազ» մշակույթի տանը ծանոթացել է մնջախաղաց Արա Հարությունյանի հետ, որից հետո ընդունվել է նրա պարի խումբ: 2001-06թթ բնակվել է Մոսկվայում, սակայն պարբերաբար եկել է Հայաստան: 2003թ. եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոների, մրցույթների և արժանացել 1-ին տեղերի: 2006թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական ֆիլմի ռեժիսուրայի բաժին: 2013թ.-ից աշխատում է Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` որպես մնջախաղաց-դերասան: