կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-10 23:43
Քաղաքական

Հոգաբարձուների խորհուրդը բարեփոխելու փոխարեն ներկա Կառավարությունը գնաց այն իր կողմից վերահսկելու սարքելուն. Գոգյան

Հոգաբարձուների խորհուրդը բարեփոխելու փոխարեն ներկա Կառավարությունը գնաց այն իր կողմից վերահսկելու սարքելուն. Գոգյան

Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը գրվեց առանց այն «սպառող» խավի կարծիքը հաշվի առնելու, բայց միևնույն է ունի բազմաթիվ դրական մասեր: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՈԿ-ի նախկին ղեկավար Սմբատ Գոգյան` անդրադառնալով Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքին:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը գրվեց առանց այն «սպառող» խավի կարծիքը հաշվի առնելու, բայց միևնույն է ունի բազմաթիվ դրական մասեր։ Կան վիճելի դրույթներ, որոնք կարող են անդառնալի վնաս հասցնել ոլորտին։ Բայց ինձ համար ամենամեծ բացթողումը/սուտը հետևյալն է․

Փաթեթում նշված է, որ օրենքը չի պահանջում ֆինասնավորման ավելացում։ Այսինքն այս օրենքը հանգեցնելու է համակարգում եղած գումարի վերաբաշխման ու բուհը դեռ տասը տարի կախված կլինի միայն ուսանողի վարձից։ Դրան զուգահեռ բուհի իշխանությունը կենտրոնացվում է կառավարող ուժի ձեռքը։ Ստացվում է, որ Կառավարությունը վերցնում է կառավարման լծակները, բայց չի ստանձնում լրացուցիչ պատասխանատվություն։ Ցավոք, Սերժ Սարգսյանի ժամանակ մշակված և Սերժ Սարգսյանի կողմից վերահսկվող հոգաբարձուների խորհուրդը ֆունդամենտալ բարեփոխելու փոխարեն ներկա Կառավարությունը գնաց այն իր կողմից վերահսկելու սարքելուն։ Ինչպես ակադեմիական բարեվարքության գուրուներն իրենց լռությամբ գրագողությունը սարքեցին շարքային երևույթ, նույն կերպ էլ ակադեմիական ազատության գուրուները լուռ համաձայնությամբ հետևելու են վերահսկելի ռեկտորների «նշանակման» գործընթացին։ Որովհետև նրանք դրամաշնորհներ են գրում ոչ թե ոլորտը բարեփոխելու, այլ միայն գրպանները լցնելու մոտիվացիայով»։