|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղում:
ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետերում և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Նշվում է, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
«Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադարձի, քաղաքացիական տրանսպորտի տեղաշարժի, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման անվտանգությունը Լաչինի միջանցքով»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
2020 թվականի նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղում մշտական բնակության վայր է վերադարձել 52 659 մարդ:
Ռուսական խաղաղապահ զորակազմի՝ դիտակետերում հերթապահություն իրականացնող անձնակազմերի հետ դասընթացներ և վարժանքներ են անցկացվում՝ խախտումների, ինչպես նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակման կանխման նպատակով: Բոլոր դիտակետերը համալրված են հավելյալ պաշտպանիչ կառույցներով՝ նախատեսված հրազենից և բեկորներից զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար: