| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ըստ Reuters-ի՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում: Նախարարի խոսքով՝ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին տեղի հայերի դեմ պայքարում:
«Այս հակամարտությունում ռազմական հաղթանակ չի լինի, հրադադարը պետք է հարգվի, բայց Թուրքիան միակ երկիրն է, որը չի ցանկանում հարգել հրադադարը, և դա մեծ վնաս է հասցնում»,- ասել է Լե Դրիանը:
Այս մասին Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է իր գերմանացի և լեհ գործընկերների՝ Հայկո Մաասի և Զբիգնև Ռաուի հետ Փարիզում կայացած համատեղ հանդիպումից հետո:
Հանդիպման օրակարգում են եղել Ռուսաստանի հետ հարաբերությունները, Բելառուսում տիրող իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտությունը: Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի միջև քննարկումների այս ձևաչափը հայտնի է որպես «Վեյմարի եռյակ»:
Ֆրանսիան և Գերմանիան այս հանդիպման ընթացքում դատապարտել են նաև Թուրքիային Միջերկրական ծովում Եվրամիության դեմ սադրանքի համար:
Եվրամիությունը Անկարայից պահանջել է դադարեցնել Միջերկրական ծովի վիճահարույց տարածքներում բնական գազի որոնումն ու արդյունահանումը։