կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-19 18:00
Աշխարհ

British Petroleum նավթային ընկերությունը աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում

British Petroleum նավթային ընկերությունը աջակցում է Ադրբեջանին Ղարաբաղյան հակամարտությունում

Բրիտանական նավթային British Petroleum կորպորացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հանդես է եկել հօգուտ Ադրբեջանի: Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում  կազմակերպության տարածաշրջանային նախագահ Գերի Ջոնսը համապատասխան նամակ է հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին. հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Կազմակերպության ներկայացուցիչը գրել է, որ «խորապես վշտացած է Ադրբեջանի քաղաքների ու գյուղերի գնդակոծման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկատվությունից»՝ անտեսելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները: Բացի այդ՝ նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին:

Նամակում Ջոնսն աջակցություն է հայտնել ադրբեջանական ժողովրդին՝ «տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար նրանց պայքարում:

Նա նշել է, որ այն ժամանակահատվածում, որն ինքը չափազանց կարևոր է համարում Ադրբեջանի համար, BP-ի աշխատակիցներն ամեն ջանք գործադրել են գազի և նավթի անխափան արտադրությունն ու տեղափոխումը ապահովելու համար:

Հիշեցնենք, որ BP–ն Ադրբեջանում ամենախոշոր նավթաարդյունահանող կազմակերպություններից է. խոշոր նավթահանքը «Շահ Դենիզն» է։ Ածխաջրածին արտահանելու համար կառուցվել է «Հարավային գազային միջանցք»–ը, որը ներառում է Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթամուղը, Հարավկովկասյան գազամուղը, Տրանսատլանտյան գաղամուղը, Տրանսադրիատիկ գազամուղը և այլն։