կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-26 17:39
Տարածաշրջան

Ըստ Թոմաս դե Վաալի՝ Ղարաբաղյան հակամարտությունում պատերազմի գործոնն աճել է

Ըստ Թոմաս դե Վաալի՝ Ղարաբաղյան հակամարտությունում պատերազմի գործոնն աճել է

Արդեն հայտնել ենք, որ Թոմաս դե Վաալիի «Ղարաբաղ» գիրքը թարգմանվել է թուրքերեն:

 

Գրքի հեղինակն այսօր թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին՝ անդրադառնալով հայկական ուղղաթիռի խոցմանը:

 

Վաալիի կարծիքով՝ Ղարաբաղյան հակամարտությունը Սիրիայի ճգնաժամի նման ողբերջական չէ, սակայն յուրաքանչյուր պահի այնտեղ կարող է մի «հին հակամարտություն» նոր ալիք բարձրանալ:

 

«Նման դեպք տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ: Ադրբեջանի կողմից առաջին անգամ հայկական ուղղաթիռ խոցվեց: Շրջանում գնալով ընդլայնվում է ռազմականացման գործընթացը: Սա վտանգավոր և անտեսանելի խնդիր է: Հանդիպումներն իրականանում են խիստ փակ, և լրագրողներն այդ մասին ոչինչ չեն գրում: Կա զինադադարի գիծ: Փորվել են խրամատներ: Վերջին տարիներին Ադրբեջանն իր սահմանագծում սպառազինվում է: Թեեւ աճել է պատերազմի գործոնը, միջազգային և եվրոպական պետությունները ընդամենը հետևում են: Չկա միջազգային խաղաղապահ ուժերի բուֆերային գոտի»,- ասել է նա:

 

Հայտնելով, որ «Ղարաբաղ» գիրքը գրել է, քանի որ այդ հակամարտության մասին օբյեկտիվ աղբյուր չկա, Վաալն ասել է. «Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարող է առաջին քայլ անող երկիրը լինել: Անհնար է` Հայաստանի կամ Ադրբեջանի նախագահներն առաջին քայլ անեն, քանի որ իրենց երկրներում կդիտարկվեն որպես «հայրենիքի դավաճան»: Սակայն Թուրքիան մեծ երկիր է, և համարձակ քայլ անելու դեպքում` հասարակությունն այն դրական կընդունի»: