|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Բրիտանական BP ընկերությունը մտադիր է արևային էլեկտրակայան կառուցել Արցախում. ասվում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հայտարարության մեջ:
Էներգետիկայի նախարարությունը և BP-ն հինգշաբթի ստորագրել են Կովսական-Ջրական գոտում 240 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման նախագծի գնահատման և իրականացման համագործակցության համաձայնագիր:
Ըստ նախարարության՝ համագործակցությունը ներառում է արևային էներգիայի նախագծի տեխնիկական և առևտրային գնահատում, կայանի նախագծում, ֆինանսավորման ապահովում և ներդրումների վերջնական որոշման կայացում:
«Փաստաթուղթը, որը մենք այսօր ստորագրել ենք ածխաջրածնային հատվածի մեր երկարաժամկետ ռազմավարական գործընկերոջ՝ BP-ի հետ, բացելու է համագործակցության նոր էջ կանաչ էներգիայի և ածխաջրածնային ոլորտում: Հուսով եմ, որ մեր ակտիվ համագործակցությունը BP-ի հետ 240 ՄՎտ տեղադրված հզորությամբ արևային էներգիայի նախագծի շուրջ արտաքին ներդրումներ կներգրավի Ղարաբաղում», - ասել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:
Նշենք, որ BP-ն ադրբեջանական նավթի խոշոր արդյունահանողներից է։