Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Saudi Aramco սաուդյան պետական նավթային ընկերության ղեկավար Ամին Հասան ալ Նասերը, ելույթ ունենալով Հյուսթոնում ընթացող Համաշխարհային նավթային կոնգրեսում, հորդորել է համաշխարհային առաջնորդներին՝ առաջիկա տարիներին շարունակել ներդրումները հանածո վառելիքի մեջ՝ խուսափելու համար գնաճից և սոցիալական խռովությունից. հաղորդում է Times-ը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին հանածո վառելանյութերի ոլորտում անբավարար ներդրումները սպառնում են աշխարհը կանգնեցնել գլոբալ անկայունության սպառնալիքի առջև և քաոսի մեջ գցել աշխարհը:
Ալ Նասերը նաև նշել է, որ էլեկտրաներգիային արագ անցման գաղափարը, որն այժմ դարձել է գերիշխող թեմա, կառուցված է անիրատեսական սցենարների և խորապես սխալ ենթադրությունների վրա։
Նա կոչ է արել պատրաստվել մեծ գնաճի և անկարգությունների, եթե ներդրումային քաղաքականությունը չհամապատասխանի իրականությանը: Ալ Նասերի խոսքով՝ շատերի համար անցումային շրջանում նավթի ու գազի դերի հանրային ճանաչումը տհաճ կլինի, սակայն նման քայլի հետեւանքները շատ ավելի քիչ կործանարար կլինեն։
Saudi Aramco-ի ղեկավարը նաև նշել է, որ վառելիքի գները դառնում են «անընդունելիորեն բարձր», և զրոյական արտանետումների համաշխարհային կոալիցիան սկսել է քանդվել։