|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել թեմակալ առաջնորդին պատերազմական ծանր այս ժամանակահատվածում Արցախում գտնվելու և իր աջակցությունը բերելու համար` ընդգծելով, որ պատմության ընթացքում հայ եկեղեցին միշտ եղել է ժողովրդի և իշխանության կողքին, և, հատկապես օրհասական պահերին, միասին են հաղթահարել բոլոր դժվարությունները:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախագահին է փոխանցել Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը և նշել, որ, անկախ ստեղծված իրավիճակից, հավատացած է, որ Աստծո զորությամբ և ազգային միասնական ջանքերով կրկին հաջողվելու է դիմագրավել նետված մարտահրավերը և պատվով հաղթահարել Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի փորձությունը: