Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին Բունդեսթագի պատգամավորներ Շտեֆան Կոյտերը, Շտեֆեն Կոտրեն, Բրանդենբուրգ երկրամասի խորհրդարանի անդամներ Անդրեաս Կալբիցը ու Անդրեաս Գալաուն:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գերմանացի խորհրդարանականներին սեփական նախաձեռնությամբ Արցախ այցելելու եւ պատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության խնդիրները տեղում ուսումնասիրելու համար՝ հույս հայտնելով, որ դրանք օբյեկտիվ կերպով կներակայացվեն Գերմանիայի ժողովրդին եւ իշխանությանը:
Իր հերթին Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն նախագահին է ներկայացրել պատվիրակության ստացած տպավորություններն ադրբեջանական ագրեսիայի հետեւանքների մասին՝ նշելով, որ այն, ինչ իրականացնում է Ադրբեջանը Թուրքիայի եւ ահաբեկչական կազմակերպությունների օգնությամբ, մարդկությանն ուղղված մեծ հանցագործություն է, որին պետք է պատշաճ արձագանքի միջազգային հանրությունը:
Գերմանացի պատգամավորի խոսքով՝ հակամարտությունն ուժային մեթոդով լուծելու պաշտոնական Բաքվի որդեգրած տարբերակին հակազդելու լավագույն միջոց կարող է հանդիսանալ Արցախի անկախության ճանաչումը տարբեր պետությունների, այդ թվում` եվրոպական երկրների կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները եւ դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը: