Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի (Պրովանս Ալպ Կոտ դ’Ազյուրի շրջան) խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել հյուրերին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է: Նա նշանակալի է համարել Մեծ եղեռնից մազապուրծ հայերին Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը:
Նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների համագործակցությունը դարերի պատմություն ունի՝ նախագահն ընդգծել է, որ այդ ջերմ բարեկամությունը պահպանվում է նաև այսօր, և դրա վկայություններից մեկն էլ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ սերտ փոխգործակցությունն է:
Տիկին Վասալը տեղեկացրել է, որ Հայաստանի մի շարք մարզերի հետ հաջողությամբ համագործակցում են տնտեսական, սոցիալական, առողջապահական և մշակութային ոլորտներում, և իր այցի նպատակն է ծանոթանալ ստանձնած հանձնառությունների շրջանակում կատարված աշխատանքներին:
Նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Բուշ դյու Ռոնի միջև ձևավորված համագործակցության մակարդակից և հատկապես նշել այդ գործակցության շրջանակում Գորիսում բացված սրտաբանական հիվանդանոցի նշանակությունը մարզի բնակչության համար. «Ձեր աջակցությամբ հազարավոր կյանքեր են փրկվում, և մենք իսկապես շատ բարձր ենք գնահատում այդ նախաձեռնությունը»:
Կողմերը կարևորել են Հայաստանի և Բուշ դյու Ռոն դեպարտամենտի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը մասնավորապես առողջապահության, ինչպես նաև գիտահետազոտական, կրթական և մշակութային ոլորտներում:
Տիկին Վասալը բարձր է գնահատել Պրովանսի հայ համայնքի դերը այդ տարծաշրջանի զարգացման գործում: «Պրովանսն առանց հայերի Պրովանս չէր լինի»,- ընդգծել է նա: