Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
78 տարեկան հասակում վախճանվել է Երվանդ Քոչարի որդին՝ ճարտարապետ Հայկազ Քոչարը: Տեղեկությունը հայտնում է Երվանդ Քոչարյանի թանգարանի աշխատակազմը։
Հայկազ Քոչարը հեղինակ է Արամ Խաչատրյանի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանների ինտերիերների, Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի արտաքին ու ներքին ձևավորումների, Հայոց ցեղասպանության թագարան-ինստիտուտի մշտական ցուցադրության (1995 թ.), համահեղինակ է (նկարիչներ Կամո Նիգարյանի և Էդուարդ Սադոյանի հետ) Սարդարապատի հուշահամալիրում բացված Հայաստանի ազգագրության թանգարանի մշտական ցուցադրության (1978 թ.)։
Նրա նախագծերով կառուցվել են մի շարք առանձնատներ, բնակելի շենքեր, ձևավորվել հասարակական և արտադրական շենքեր:
Հայկազ Քոչարը 1978 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ էր։
Նրա հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում փետրվարի 19–ին` ժամը 18.00–20.00–ը, իսկ հուղարկավորությունը՝ փետրվարի 20-ին, ժամը 13.00–ին։