կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 09:01
Հասարակություն

Մահացել է անվանի դերասան և ռեժիսոր Երվանդ Մանարյանը

Մահացել է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ,  ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանի պատվավոր քաղաքացի» Երվանդ  Մանարյանը. Yerkir.am-ը այս մասին տեղեկանում է նրա թոռնուհու՝ Լիլիթ Մանարյանի ֆեյսբուքյան գրառումից:

Իր գրառման մեջ նա նշել է.

«Իմ պապիկ, իմ սիրելի, իմ փարոս, Աստված հոգիդ լուսավորի...
Ես անվերջանալի սիրում եմ քեզ...»:

Նշենք՝ հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը ծնվել է Իրանի արդյունաբերական մայրաքաղաքում՝ Արաքում 1924 թ. օգոստոսի 10-ին։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952թ.։

Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում։

Մանարյանը նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, այդ թվում՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը» և «Նորից եկավ ամառը»:

Բացի այդ անվանի ռեժիսորը գրել է նաև սցենարներ տարբեր ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Տժվժիկ»-ը, «Տերն ու ծառան» և «Սպիտակ ափ»-ը:

Մանարյանը նաև «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում կերտել է Երվանդի կերպարը: Ստորև ներկայացնում ենք ֆիլմից կարճ հատված.