Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայում պատմության ուսուցչի գլխատման գործով մի քանի ժամ անց ձերբակալվել է չորս մարդ, մեկն անչափահաս է. հայտնում է Press Association-ը։
Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը սկսել է սպանության քննությունը՝ ահաբեկչական դրդապատճառների կասկածանքով։
Ոստիկանությունը որոնում է ահաբեկչական հարձակման մեջ հնարավոր կասկածվողների ընտանիքների անդամներին եւ ընկերներին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Քոնֆլան Սենթ Օնորինի դպրոց, որտեղ աշխատել էր գազանաբար սպանված ուսուցիչը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով դատախազությունը հետաքննում է հանցագործություն, որը ուրբաթ կատարվել է Փարիզից արեւմուտք Քոնֆլան Սենթ Օնորին քաղաքի Իվելին դեպարտամենտում: Անհայտ տղամարդը սպանվել էր քաղաքում ոստիկանների կողմից այն բանից հետո, երբ գխատել էր դպրոցի պատմության ուսուցչին։
Ուսուցչի սպանությունն ահաբեկիչը լուսանկարել եւ տեղադրել է Twitter-ում՝ ուղեկցելով նախագահ Մակրոնին եւ «անհավատներին» ուղղած սպառնալիքով: Հայտնի էր դարձել, որ խոսքը վերաբերում է 18-ամյա երիտասարդի, որը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին: Հրապարակման մեջ նա իրեն անվանել էր Աբդուլլահ, իսկ նրա օգտահաշիվը՝ Ալ Անսար @Tchetchene_270, հավանաբար, մատնանշում է նրա չեչենական ծագումը:
Ինչպես ենթադրում են քննիչները, հանցագործը ցանկացել է պատժել 47-ամյա մանկավարժին այն պատճառով, որ նա համարձակվել էր ցույց տալ իր աշակերտներին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը, որը հրապարակել էր Charlie Hebdo պարբերականը: Դա տեղի է ունեցել դեռեւս ամսվա սկզբին եկեղեցու եւ պետության հարաբերություններին վերաբերող դասաժամին: Այն աշակերտներին, որոնք դրանից դժգոհ էին, ուսուցիչը թույլ էր տվել դուրս գալ դասարանից: Բազմաթիվ ծնողներ, որոնք դավանում են իսլամ, հայտարարել էին, որ իրենց երեխաները վիրավորված են այդ օրինակով եւ բողոքել էին դպրոցի տնօրինությանը: Դպրոցի եւ ծնողների միջեւ վեճն աստիճանաբար մարել էր, սակայն, ինչպես պարզվում է, չէր լուծվել:
Տեղական ժամանակով 17:00-ին ոստիկանություն էին կանչել դպրոցի մոտ հարձակման ականատեսները․ ոստիկանները դեպքի վայրում բախվել էին ահաբեկչին, որը զինված էր դանակով: Նա փորձել էր փախուստի դիմել: Ի պատասխան հանձնվելու պահանջին՝ հանցագործը փորձել էր հարձակվել պարեկի վրա եւ սպանվել էր: