Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հերթը հասավ Խաչատուրովին, որը մեծ ավանդ ունի բանակային կորպուսի կայացման և Տավուշի սահմանները ամրապնդման գործում։ Այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Սա բարձրաստիճան զիվորականին չեզոքացնելու հերթական գործընթացն է, որն այս իշխանությունները արդեն երկար ժամանակ այդ գործը տանում են և հերթը հասավ Խաչատուրովին։
Գնում է բանակի բարձրաստիճան սպայական կազմի գլխատման գործընթաց, որը ես նշեցի, դեռ վաղուց սկսվել էր և շարունակական բնույթ է կրելու, ցավով եմ արձանագրում, որ սա վերջինը չի լինելու, առաջիկայում, իմ կանխատեսմամբ, նորից մարդիկ կձերբակալվեն, շինծու գործեր կհարուցվեն և ես ցավոք ուզում եմ նշել, որ իմ կանխատեսմամբ սա որոշ պրոցեսների սկիզբ է, այսպես կոչված իրենց խաղաղության դարաշրջանի գործընթացի շրջանակներում այն մարդիկ, որոնք կարող են այդ ամենին հակադրվել, այդ մարդիկ ազատությունից զրկվում են և դաշտ է բացվում իրենց ազատ գործելու»,- ասաց նա:
Ըստ նրա՝ բանակի հեղինակազրկման գործընթացը իշխանափոխությունից հետո է սկսվել.
«Դուք արդեն գիտեք շուրջ 5 տարի է բանակը սկսվեց նաև Խաչատուրով ավագի, որը նաև բարձր պաշտոն էր զբաղեցնում ՀԱՊԿ-ի քարտուղարն էր, սկսվեց իրենցից, դա շարունակական պրոցես է, այդ առումով նշեմ, որ մեր բանակը, որը ձևավորվել է 90-ականների, այս մարդկանց շնորհիվ է ձևավորվել Սեյրան Օհանյանի, Խաչատուրով ավագի և այդ շարքը կարելի է թվարկել, փաստացի մենք բանակ չենք ունեցել, այս մարդիկ ստեղծել են բանակ, այդ բանակը տարիներ շարունակ եղել է հզոր մարտունակ բանակ, և այդ բանակը և՛ հեղինակազրկման, և՛ կազմաքանդման համար այս իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայել։ Այսօր սլաքները ուղղում են նախկինում բանակ չի եղել թեզին, ու այդ ասողների ժամանակին հպարտանում էին այդ բանակով, խոսում էին բանակի հզորությունից, տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ունեինք։ Նույն այդ մարդիկ, այսօր չամաչելով նման արտահայտություններ են անում, իրենց իսկ հակասելով»,- ասաց պատգամավորը: